Հարի Քեյնի կինը տուն և դպրոց է փնտրում Մյունխենում

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», հայտնում է Bild-ը։

Ըստ աղբյուրի՝ Մյունխենում տեսել են 28-ամյա անգլիացու կնոջը։ Նշվում է, որ նա տուն և դպրոց էր փնտրում մինչ ամուսնու «Բավարիա» տեղափոխվելը։

2022/23 մրցաշրջանում Քեյնը լոնդոնցիների կազմում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։