Սաուդյան ակումբը պատրաստ է Կիլիան Մբապպեին տարեկան 200 միլիոն եվրո առաջարկել

«Ալ-Հիլալը» հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի ծառայություններով և ցանկանում է ֆուտբոլիստին առաջարկել երկու տարվա պայմանագիր՝ 400 միլիոն եվրո աշխատավարձով, հայտնում է RMC Sport-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ սաուդյան ակումբը պատրաստ է փարիզցիներին 200 միլիոն եվրո վճարել ֆուտբոլիստի տրանսֆերային այս պատուհանում։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Ռեալը» և «Չելսին»։