Հոլանդական «Այաքսն» առաջին առաջարկն է արել «Կրասնոդարին»

«Այաքսը» ցանկանում է գնել «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ ամստերդամյան ակումբը առաջին առաջարկն է արել «Կրասնոդարին»: Ամստերդամյան ակումբը պատրաստ է 23-ամյա Սպերցյանի համար վճարել 8,5 միլիոն եվրո՝ գումարած 2 միլիոն եվրո բոնուսներ, ինչպես նաև գործարքի մեջ ներառել հայ ֆուտբոլիստի հետագա վաճառքի գումարի 10%-ը վճարելու կետ։

Նշվում է, որ «Կրասնոդարը» դեռ չի համաձայնել առաջարկին, սակայն ակումբների միջև բանակցությունները շարունակվում են։

Նախորդ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 41 խաղ՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։