Ուեյն Ռունին ասել է, թե ինչ պետք է անի Մարկուս Ռեշֆորդը Կիլիան Մբապպեին ու Էրլինգ Հոլանդին հասնելու համար

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին խոսել է «կարմիր սատանաների» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի պայմանագրի երկարաձգման մասին։

«Կարծում եմ՝ Մարկուս Ռեշֆորդը անհավանական տաղանդ է: Ուրախ եմ, որ նա նոր պայմանագիր ստորագրեց։ Կարծում եմ, որ հաջորդ հինգ տարիները կարևոր կլինեն նրա կարիերայում: Նա կարող է շատ գոլեր խփել, բայց եթե նա իսկապես ցանկանում է հասնել այն մակարդակին, որին գտնվում են Մբապպեն և Հոլանդը, նա իսկապես պետք է լինի այն մարդը, ով կօգնի «Մանչեսթեր Յունայթեդին» վերադառնալ տիտղոսների, և ես հույս ունեմ, որ նա կկարողանա դա անել», – մեջբերում է Ռունի Դեյլի Մեյլը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռեշֆորդը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մինչև 2028 թվականը։ Նա ակումբում է 2016 թվականից։