Հայտնի է, թե ինչու է Նեյմարը որոշել չհեռանալ ՊՍԺ-ից

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մտադիր չէ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ ֆրանսիական թիմից։

Ինչպես նշում է L’Équipe-ը, Նեյմարի որոշումը շատ գործոններով է պայմանավորված՝ բրազիլացին հարմարավետ է զգում Փարիզում, ֆուտբոլիստը վերջերս երկրորդ անգամ հայր է դարձել, նա գոհ է ընթացիկ աշխատավարձից՝ տարեկան 25 մլն եվրո։ Բացի այդ, աստղային հարձակվողը ցանկանում է առանց վնասվածքների մրցաշրջան անցկացնել և ՊՍԺ-ի հետ հաղթել Չեմպիոնների Լիգան:

Նեյմարն ավելի վաղ հայտնել էր ՊՍԺ-ում մնալու իր ցանկությունը։ Բրազիլացին ֆրանսիական ակումբում հանդես է գալիս 2017 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Այս մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: