Ռուդի Գարսիան պատասխանել է Վիկտոր Օսիմենի՝ ակումբից հնարավոր հեռանալու մասին հարցին

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան պատասխանել է նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենի՝ ակումբից հնարավոր հեռանալու մասին հարցին։

«Օսիմհենը ցանկանում է մնալ «Նապոլիում», և մենք բոլորս ցանկանում ենք, որ նա մնա: Հուսով եմ, որ նա իրեն երջանիկ կզգա և հիանալի մրցաշրջան կանցկացնի»,- Գարսիայի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։

2022/23 մրցաշրջանում Օսիմհենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 31 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նա դարձավ Ա Սերիայի լավագույն ռմբարկուն և օգնեց իր թիմին նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։ Օսիմհենի շուկայական արժեքը Transfermarkt-ը գնահատում է 120 մլն եվրո: