Ռոնալդ Արաուխո. «Ես, ինչպես բոլոր երկրպագուները, ցանկանում էի, որ նա գա «Բարսելոնա»»

Ռոնալդ Արաուխոն ասել է, որ Լիոնել Մեսսիի վերադարձը «Բարսելոնա» չի կայացել։ Կատալոնական ակումբի նախկին հարձակվողն այս ամառ է տեղափոխվել «Ինտեր Մայամի»։

«Ես չեմ դիտել նրա շնորհանդեսը «Ինտերում»։ Ես, ինչպես բոլոր երկրպագուները, ցանկանում էի, որ նա գա «Բարսելոնա», բայց նա որոշեց տեղափոխվել այլ ակումբ։

Նա լավ է անում, ինքն ու իր ընտանիքը երջանիկ են, սա է ամենակարեւորը։ Նրան ամենալավն եմ մաղթում»,- ասել է «Բարսելոնայի» պաշտպանը։