Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Մուսա Դիաբին կմիանա «Ասթոն Վիլային», հայտնում է Goal-ը։
Նշվում է, որ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը ընտրություն է կատարել սաուդյան «Ալ-Նասրի» և բիրմինգհեմյան ակումբի առաջատարների միջև։
Հիշեցնենք, որ «Ալ-Նասրը» առաջարկել է 43 միլիոն եվրո, իսկ «Ասթոն Վիլան»՝ 50 միլիոն եվրո։ Դիաբին 5 տարով պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ։