Իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան հրաժարվել է տեղափոխվել «Ինտեր», հայտնում է Daily Record-ը։
Աղբյուրի համաձայն՝ դարպասապահը լինելով ազատ գործակալի կարգավիճակում, նախընտրում է վերադառնալ Իսպանիայի առաջնություն, որտեղ մինչ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը հանդես էր գալիս Մադրիդի «Ատլետիկոյում»։
Նշվում է, որ «Ինտերը» կկենտրոնանա Անատոլի Տրուբինին «Շախտյորից» կամ Յան Զոմերին «Բավարիայից» ձեռք բերելու վրա։