Նեյմար․ «Հինգ օր անընդմեջ լաց էի լինում»

Նեյմարն իր կարիերայի ընթացքում ամենադժվարն է անվանել Բրազիլիայից կրած պարտությունը ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչում։

Քաթարում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Բրազիլիան 11 մետրանոցներով պարտվեց Խորվաթիային։ Լրացուցիչ ժամանակում Նեյմարը գոլ խփեց, սակայն հետո խորվաթները հավասարեցրին հաշիվը։

«Չեմ կարող ասել, թե ինչ մտքեր են պտտվել գլխումս։ Դա իմ կարիերայի ամենացավալի պարտությունն էր։ Հինգ օր անընդմեջ լաց էի լինում։ Ես շատ էի վիրավորվել, որ իմ երազանքը քանդվեց։

Ես կգերադասեի չխփել, որպեսզի մենք պարտվեցինք 11 մետրանոցներով 0-0 հաշվով, քան գոլ խփել, որպեսզի նրանք հավասարեցնեին, և մենք պարտվեինք: Այս ցավը կարող են հասկանալ միայն ֆուտբոլւշիստներն ու մարզիչները։

Դա իմ կյանքի ամենավատ պահն էր։ Դա նման էր թաղման՝ քո մի կողմում մեկը լացում է, մյուս կողմից՝ ուրիշը։ Սարսափելի զգացողություն էր, և ես չեմ ուզում դա նորից ապրել:

Անկեղծ ասած, աշխարհի առաջնությունից հետո ես չէի ցանկանում շարունակել խաղալ ազգային հավաքականում, բայց հետո մտափոխվեցի, քանի որ շատ քաղցած հաղթանակով եմ։ Աշխարհի առաջնությունից հետո ես չցանկացա կրկին զգալ պարտության ցավը, տեսնել, թե ինչպես է տուժում իմ ընտանիքը՝ սա ծանր բեռ է ինձ համար։ Բայց նրանք ստիպված կլինեն նորից հաշտվել դրա հետ։ Այսպես ավելի լավ կլինի, այդպես էլ պետք է լինի»,- CazeTV-ին տված հարցազրույցում ասել է ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվողը։