Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Ջորդան Հենդերսոնի՝ «Ալ-Իթիֆադ» տեղափոխության մասին վերջին լուրերը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի՝ «Ալ-Իթիֆադ» տեղափոխության մասին վերջին լուրերը։

«Կգա ժամանակ, երբ մենք, հավանաբար, ստիպված կլինենք խոսել այդ մասին, բայց ոչ հիմա»,- Կլոպին է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ սաուդյան «Ալ Իթիֆադը» համաձայնության է հասել «Լիվերպուլի» հետ Ջորդան Հենդերսոնի տրանսֆերի հարցում։ 2022/23 մրցաշրջանում «Լիվերպուլի» ավագը Անգլիայի Պրեմիեր Լիգայում անցկացրել է 35 հանդիպում և կատարել երկու գոլային փոխանցում։