«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն գնահատել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի և իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի մասնակցությունը Լիգայի գավաթի՝ «Կրուս Ասուլի» դեմ խաղի առաջին րոպեներից։ Հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին։
«Ինչպես մինչ այժմ տեսել եմ, նրանք լավ մարզավիճակում կլինեն խաղալու համար, և հավանական է, որ նրանք կկարողանան խաղադաշտ դուրս գալ ուրբաթ օրը: Նրանք կլինեն մեկնարկային կազմում, թե դուրս կգան երկրորդ խաղակեսում, մենք դեռ պետք է որոշենք, բայց կարծում եմ, որ Լեոն, ինչպես և Բուսին, կարող է խաղալ»,- ESPN Fútbol 12-ին ասել է Մարտինոն:
«Ինտեր Մայամին» մայիսի 13-ից չի հաղթել ՄԼՍ-ում։ Երկու ամսից ավելի թիմը մրցաշարում կրել է երեք պարտություն և ութ ոչ-ոքի։ «Կրուս Ազուլը» Մեքսիկայի առաջնությունում այժմ վերջին տեղում է։ Թիմը երեք պարտություն կրեց մրցաշրջանի մեկնարկում՝ խփելով ընդամենը մեկ գնդակ։