Դորտմունդի «Բորուսիան» խզել է պայմանագիրը թիմի պաշտպանի հետ

Դորտմունդի «Բորուսիան» խզել է պայմանագիրը պաշտպան Նիկո Շուլցի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

29-ամյա գերմանացին դարձել է ազատ գործակալ։ Նրա պայմանագրի ժամկետը նախատեսված էր մինչեւ 2024 թվականի ամառ։ Ավելի վաղ հաղորդվում էր «Ատալանտայից» ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին։

Շուլցը Դորտմունդի «Բորուսիա» է տեղափոխվել 2019 թվականին «Հոֆենհայմից»: Դորտմունդի կազմում նա անցկացրել է 61 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։