Դեյվիդ Բեքհեմ․ «Պատմության մեծագույն ֆուտբոլիստը տեղափոխվել է մեր քաղաք և մեր ակումբ»

«Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դեյվիդ Բեքհեմը խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխության մասին։

«Պատմության մեծագույն ֆուտբոլիստը տեղափոխվել է մեր քաղաք և մեր ակումբ: Այն մեծ ուշադրության արժանացավ ամբողջ աշխարհում, ինչը մենք միշտ ցանկացել ենք:

Լեոյի շնորհանդեսը դիտել է 3,5 միլիարդ հեռուստադիտող, սա շատ մեծ թիվ է»,- Բեքհեմի խոսքերն է մեջբերում All About Argentina-ն։

Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Նա հանդես կգա 10-րդ համարի ներքո։ Նախկինում նա երկու մրցաշրջան անցկացրել է ՊՍԺ-ում, որի հետ երկու անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն և նվաճել երկրի Սուպերգավաթը։

Նախորդ մրցաշրջանում արգենտինացին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 40 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ: