Անդրե Օնանա. «Ես ցանկանում եմ նվաճել գավաթներ իմ նոր ընկերների հետ»

Միլանի «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան հայտնել է, որ բոլոր կողմերը ցանկանում էին, որ ինքը տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Կարևոր է լինել ազնիվ և մարդկանց միշտ ասել ճշմարտությունը: Ես մարդ եմ, ով միշտ նոր մարտահրավերներ է ուզում։ Անգլիայի Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբում խաղալն անհավանական է: Բոլոր կողմերը ցանկանում էին, որ տեղափոխությունը տեղի ունենա։

Նույնիսկ եթե մնայի, նույնքան երջանիկ կլինեի, քանի որ երբեք խնդիր չեմ ունեցել «Ինտերում»:

Այո՛, Պետեր Շմեյխելի, Էդվին վան դեր Սարի և Դավիդ դե Խեայի ավանդույթը շարունակելու ընտրությունն ինձ հպարտ և պատասխանատու է դարձնում. ես ցանկանում եմ նվաճել գավաթներ իմ նոր ընկերների հետ»,- Օնանային մեջբերում է Get Football News Italy-ը՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին։