Կատալոնիայի ոստիկանությունը կասկածում է «Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Բարտոմեուին ակումբի փողերը յուրացնելու մեջ, հայտնում է Cadena SER-ը։
Աղբյուրի համաձայն՝ 60-ամյա իսպանացի մասնագետն օգտագործել է «Բարսելոնայի» պայմանագիրը Amalgama Marketing-ի հետ՝ անձնական նպատակներով վճարումներ կատարելու համար։ Այս կազմակերպությունն աշխատել է անձամբ Բարտոմեուի նախընտրական արշավի վրա։ Բացի այդ, ընկերության սեփականատեր Միկել Սամբոլեն մասնակցել է Mini Estadi թիմի մարզադաշտերից մեկի քանդմանը։ Դրա համար կազմակերպությունը «Բարսելոնայից» ստացել է 1,5 մլն եվրո։
Նաև գումարի մի մասը տրվել է լրագրողներին Բարտոմեուի և «Բարսելոնայի» մասին դրական արձագանքների դիմաց։ Հաղորդվում է, որ Բարտոմեուին դեռևս չի առաջադրվել կոռուպցիայի մեղադրանք, քանի որ հետաքննությունը շարունակվում է: Ավելի վաղ Բարսելոնայի դատախազությունը դատական հայց է ներկայացրել ակումբի և նրա նախկին նախագահներ Խոսեպ Բարտոմեուի և Սանդրո Ռոսելի դեմ՝ տեխնիկական մրցավարական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Հենրիկե Նեգրեիրային վճարումների հնարավոր կոռուպցիայի գործով։ Բարտոմեուն կատալոնական ակումբում աշխատել է 2014-ից 2020 թվականներին։