«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Էլ Շադայ Բիտշիաբուն տեղափոխվել է «Լայպցիգ»։
Գերմանական ակումբը հայտարարել է 18-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին, որը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։