Ռոդրիգո. «Հուսով եմ, որ նա կտեղափոխվի այստեղ»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն խոսել է ՊՍԺ-ից հարձակվող Կիլիան Մբապպեի հնարավոր տեղափոխության մասին։

«Այս տարի խոսվում էր նաև Քեյնի մասին, իսկ երբ ես տեղափոխվեցի ակումբ, շատ էր խոսվում Պոգբայի տեղափոխության մասին։ Ես տեղեկություն չունեմ՝ պետք է սպասել և համբերել։ Իհարկե, հուսով եմ, որ Մբապպեն կտեղափոխվի այստեղ, քանի որ նա մեզ շատ կօգնի։ Նա իսկական հրաշալի հարձակվող է»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sport TV-ն։

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։ Փարիզյան ակումբը ավելի վաղ հայտարարել էր, որ հարձակվողը կվաճառվի այս ամառ, եթե նա չհամաձայնի երկարաձգել պայմանագիրը։