«Մանչեսթեր Սիթին» մերժել է «Ալ-Ահլիի» առաջարկը թիմի հարձակվող Ռիյադ Մահրեզի համար:
Ինչպես հայտնում է լրագրող Սայմոն Ջոնսը՝ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը մերժել է սաուդյան ակումբի 21 միլիոն եվրոյի առաջարկը 32-ամյա ալժիրցու համար։ Հաղորդվում է, որ անգլիական ակումբը ֆուտբոլիստի համար ակնկալում է մեծ գումար վաստակել։
2022/23 մրցաշրջանում Մահրեզը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։