Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին չի ցանկանում լքել մադրիդյան ակումբը», հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 23-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան» և «Լիվերպուլը», սակայն նա մտադիր է մնալ թիմում։
Հիշեցնենք, որ Չուամենին «Ռեալ» է տեղափոխվել նախորդ ամառ։
Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով չորս գոլային փոխանցման հեղինակ: