«Ինտերը» ցանկանում է գնել «Արսենալի» հարձակվողին

«Ինտերը» բանակցություններ է վարում «Արսենալի» հարձակվող Ֆոլարին Բալոգունի գործակալների հետ, հայտնում է The Athletic -ը։

Իտալական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 40 միլիոն եվրո, լոնդոնցիները պահանջում են 50 միլիոն։

Ֆուտբոլիստը իտալական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է այս ամառ։

22-ամյա անգլիացին 2022/23 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Ռեյմսում»։ Լիգա 1-ում նա անցկացրել է 37 հանդիպում և դարձել 21 գոլի հեղինակ։