ՊՍՎ-ի կիսապաշտպան Չավի Սիմոնսը շուտով պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ։ Փարիզցիները 20-ամյա հոլանդացուն կգնեն 6 միլիոն եվրոյով։
ՊՍԺ-ն ֆուտբոլիստին կպահի միայն հաջորդ մրցաշրջանում, եթե հեռանան Կիլիան Մբապպեն կամ Նեյմարը: Հակառակ դեպքում Սիմոնսը վարձավճարով կհեռանա ակումբից:
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «ՌԲ Լայպցիգը» պատրաստ է վարձակալել ֆուտբոլիստին: Որոշումը կկայացվի երեքշաբթի՝ հուլիսի 18-ին։
2022/23 մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։