Թոմաս Պարտին կտեղափոխվի Սաուդյան Արաբիա

«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին մոտ է Սաուդյան Արաբիայի ակումբ տեղափոխվելուն, հայտնում է Sunday Express-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 30-ամյա գանացի կիսապաշտպանը համաձայնեցրել է սաուդյան ակումբի հետ պայմանագրի կետերը։

Սպասվում է, որ ֆուտբոլիստը կլքի «Արսենալը», քանի որ «զինագործները» պայմանագիր են կնքել կիսապաշտպան Դեկլան Ռայսի հետ:

2022/23 մրցաշրջանում Պարտին «Արսենալի» կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։