Լեոն Գորեցկան կարող է տեղափոխվել Անգլիա

«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Sky Sport Germany-ն։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև եվրոպական ևս 2-3 թոփ-ակումբներ: Մյունխենյան ակումբը պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին, եթե նա 40-50 միլիոն եվրոյի առաջարկ ստանա։

28-ամյա Գորեցկան «Բավարիայում» հանդես է գալիս 2018 թվականից։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո:

2022/23 մրցաշրջանում Գորեցկան բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։