Ֆրանսիացի կիսապաշտպան Թեո Զիդանը, ով Ֆրանսիայի հավաքականի լեգենդ Զինեդին Զիդանի որդին է, երկարաձգել է պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 21-ամյա ֆրանսիացու հետ նոր համաձայնագիրը հաշվարկված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Թեո Զիդանը ծնվել է 2002 թվականին Մարսելում, իսկ 2010 թվականին տեղափոխվել է Մադրիդի «Ռեալի» ակադեմիա։ Մադրիդցիների նախկին գլխավոր մարզչի որդին բազմիցս մարզվել է հիմնական թիմի հետ, իսկ նախորդ մրցաշրջանում Ռաուլի ղեկավարությամբ հանդես է եկել Մադրիդի «Ռեալ Մադրիդ Կաստիլիայում»։