Թոմաս Տուխելն անդրադարձել է Սադիո Մանեի հնարավոր հեռանալուն

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է այս ամառ 31-ամյա հարձակվող Սադիո Մանեի հնարավոր հեռանալը թիմից։

«Մենք այնպիսի կազմավ ունենք, որը շատ դժվարեցնում է Սադիոյի խաղը: Ֆուտբոլիստը նույնպես գիտի դա:

Մանեն պայմանագիր ունի և ցանկանում է մնալ։ Եվ մենք հարգում ենք դա: Բայց, ի վերջո, սա միայն մարզումների առաջին օրն է, և ֆուտբոլում շատ բան կարող է տեղի ունենալ»,- Տուխելի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մանեի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Սենեգալի հավաքականի հարձակվողը մյունխենյան ճամբար է տեղափոխվել 2022 թվականի ամռանը «Լիվերպուլից»։ Անցած մրցաշրջանում Մանեն «Բավարիայի» կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը կարող է տեղափոխվել սաուդյան «Ալ-Ահլի», որի կազմն այս ամառ արդեն համալրել է «Լիվերպուլի» իր նախկին թիմակիցը՝ բրազիլացի Ռոբերտո Ֆիրմինոյին։