ՊՍԺ-ն մտադիր է այս ամառ բաժանվել 8 ֆուտբոլիստից

ՊՍԺ-ն մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել 8 ֆուտբոլիստից, հայտնում է Le Parisien-ը: Աղբյուրի համաձայն՝ փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ծրագրում է բաժանվել բոլոր այն ֆուտբոլիստներից, ովքեր նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես են եկել այլ ակումբներում։ Թիմը պետք է լքեն Կեյլոր Նավասը, Լևեն Կուրզավան, Աբդու Դիալոն, Կոլին Դագբան, Լեանդրո Պարեդեսը, Ջորջինիո Վեյնալդումը, Յուլիան Դրաքսլերը և Մաուրո Իկարդին:

Անցած մրցաշրջանում ՊՍԺ-ն դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։ Հուլիսի սկզբին թիմի նոր գլխավոր մարզիչ դարձավ Լուիս Էնրիկեն՝ փոխարինելով Քրիստոֆ Գալտիեին։