Հրանտ-Լեոն Ռանոսն իր առաջին հանդիպումն է անցկացրել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում

Մյոնխենգլադբախի «Բորուսիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի 19-ամյա Հրանտ-Լեոն Ռանոսը, ստուգողական հանդիպում է անցկացրել այսօր՝ մրցելով «Վեգբերգ-Բեկի» դեմ, որը հանդես է գալիս Օբերլիգայում՝ Գերմանիայի հզորությամբ հինգերորդ լիգայում։

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը եղել է գլադբախյան ակումբի մեկնարկային կազմում։ Նա խաղադաշտ է դուրս եկել 28 համարի խաղաշապիկով: Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 1-1 հաշվով ոչ-ոքի է ավարտել հանդիումը։

Այս հանդիպումը Ռանոսի համար առաջինն էր նոր թիմ տեղափոխվելուց հետո։ 19-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Բավարիայի» երկրորդ թիմում, որտեղից էլ տեղափոխվել է Բունդեսլիգա։