«Կրասնոդարն» ու «Սոչին» ընկերական հանդիպում են անցկացրել, որ ավարտվել է՝ 2-2 հաշվով: Խաղն անցկացվել է փակ դռների հետևում։
«Կրասնոդարի» կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: «Սոչիի» կազմում գոլերի հեղինակներ են դարձել Տիմոֆեյ Մարգասովը և Լուկա Ջորջևիչը, ևս մեկ գոլ սեփական դարպասն է ուղարկել Վանյա Դրկուշիչը։
ՌՊԼ-ի առաջին տուրում «Կրասնոդարը» հուլիսի 21-ին կխաղա «Դինամոյի» հետ։ «Սոչին» հուլիսի 23-ին կհանդիպի «Բալթիկային»։