«Բավարիայի» պաշտպան Բենժամեն Պավարի համար երկու գրանդ է պայքարում

«Բավարիայի» պաշտպան Բենժամեն Պավարի համար պայքարում «Մանչեսթեր Սիթին» առաջատարը չէ։ Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքերով՝ «Քաղաքայիններն» իսկապես հետաքրքրված են պաշտպանի հետ պայմանագիր կնքելու հարցում, իսկ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային դուր է գալիս 27-ամյա ֆրանսիացին, սակայն այս պահին ֆուտբոլիստն ավելի ակնհայտ տարբերակներ ունի կարիերան շարունակելու համար։ Նրան կարող են ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը» կամ «Յուվենտուսը», իսկ մանկունիանցիներն արդեն բանակցում են նրա հետ։

«Բավարիայի» ղեկավարությունն ակնկալում է շուտով առաջարկ ստանալ Պավարի համար։ Ֆուտբոլիստը պատրաստվում է հեռանալ: