«Լանսի» լավագույն ռմբարկուն տեղափոխվել է «ՌԲ Լայպցիգ»

«Լանսի» լավագույն ռմբարկու Լոյ Օփենդան տեղափոխվել է «ՌԲ Լայպցիգ»:

Գերմանական ակումբը հաստատել է տրանսֆերը եւ հինգ տարվա պայմանագիր կնքել 23-ամյա բելգիացի հարձակվողի հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ տրանսֆերի գումարը կկազմի 43-ից 46 միլիոն եվրո։

Նախատեսվում են նաև բոնուսային վճարումներ՝ 6 մլն եվրոյի չափով։

Լոյ Օփենդան նախորդ մրցաշրջանում Լիգա 1-ի 38 խաղում 21 գոլ խփեց՝ դառնալով «Լանսի» լավագույն ռմբարկուն։