Պաշտոնական․ Արթուր Քարտաշյանը տեղափոխվել է Տաջիկստան

Չարենցավանի «Վանի» նախկին պաշտպան Արթուր Քարտաշյանը կարիերան կշարունակի Տաջիկստանի չեմպիոն «Իստիկլոլի» կազմում: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Դուշանբեի «Իստիկլոլը» մեկ տարվա պայմանագիր է կնքել հայ պաշտպան Արթուր Քարտաշյանի հետ։ Ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Փյունիկում», «Վանում», «Սևանում» և «Կիպրոսի Օլիմպիակոս» թիմերում, խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում։ Չորրորդ օրն է, ինչ նա մարզվում է «Իստիկլոլի» հետ՝ թիմի հետ մասնակցելով ուսումնամարզական հավաքին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Արթուր Քարտաշյանը նոր թիմում հանդես է գալու 4 համարի ներքո։