Յուրգեն Կլոպ․ «Ալեքսիս Մաք Ալիստերի համար ես արդեն հիանալի մականուն եմ գտել՝ Գարի»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերի և հարձակվող Դոմինիկ Սոբոսլայի հետ պայմանագիր կնքելը։

“Շատ ուրախ եմ։ Երկու շատ լավ ֆուտբոլիստներ են։ Ալեքսիս Մաք Ալիստերի համար ես արդեն հիանալի մականուն եմ գտել՝ Գարի:

Նրանք լավ ընդունվեցին երկրպագուների կողմից, Սոբոսլայն ու Մակ Ալիստերը գիտեն ֆուտբոլ խաղալ, ուստի նրանք իսկապես լավ ձեռքբերումներ են: Հիմա նրանք այստեղ են և, ասեմ ձեզ, նրանք արդեն իրենց դրսևորում են մարզումների ժամանակ և տպավորում են ինձ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» սկսել է մինչմրցաշրջանային մարզումները նախորդ շաբաթվա վերջին՝ հուլիսի 8-ին: «Լիվերպուլը» այս ամառ կանցկացնի հինգ ընկերական հանդիպում, այդ թվում՝ «Լեսթերի» և «Բավարիայի» դեմ: