Ֆրեդը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Գալաթասարայը» մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆրեդին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրքական ակումբն արդեն առաջարկ է արել 30-ամյա բրազիլացու տրանսֆերի վերաբերյալ, սակայն «կարմիր սատանաները» մերժել են այն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրեդը, ամենայն հավանականությամբ, այս ամառ կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 56 հանդիպում է անցկացրել 2022/23 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։