«Բավարիան» այլևս հույսեր չի կապում Սադիո Մանեի հետ

«Բավարիան» այլևս հույսեր չի կապում թիմի հարձակվող Սադիո Մանեի հետ, հայտնում է Kicker-ը։

Նշվում է, որ գերմանական ակումբի ղեկավարությունը այդ մասին արդեն հայտնել է ֆուտբոլիստին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 31-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ալ-Իտիֆակը» և «Ալ-Նասրը»։

2022/23 մրցաշրջանում եզրային հարձակվողը «Բավարիայի» կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։