Շինարարները սկսել են ապամոնտաժել «Spotify Camp Nou» մարզադաշտի տրիբունաները (VIDEO)

«Բարսելոնայի» «Spotify Camp Nou» մարզադաշտում շարունակվում են շինարարական աշխատանքները: Շինարարները սկսել են ապամոնտաժել մարզադաշտի տրիբունաները։

Կատալոնական ակումբը ժամանակավորապես տնային իր հանդիպումները կանցկացնի Բարսելոնայի «Estadi Olímpic Lluís Companys» մարզադաշտում, որտեղ կխաղա մինչև 2024 թվականի վերջ։ Օլիմպիական մարզադաշտը տեղավորում է շուրջ 56.000 ֆուտբոլասեր:

«Spotify Camp Nou» մարզադաշտի վերանորոգման նախագծի բյուջեն կազմելու է 1,5 միլիարդ եվրո։ Վերակառուցումից հետո «Spotify Camp Nou»-ն  կտեղավորի 106 հազար ֆուտբոլասեր, ներկայիս 99.354-ի փոխարեն։

Հիշեցնենք, որ «Spotify Camp Nou»-ն հիմնադրվել է 1957 թվականին։ 66 տարիների ընթացքում մարզադաշտը երկու անգամ վերանորոգվել է՝ 1982 և 1994թթ։

https://youtu.be/Z4XbJhFR-rs