«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը ցանկանում է հեռանալ թիմից, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա մարոկկացին ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է հեռանալ թիմից։ «Ֆիորենտինան» պատրաստ է բաց թողնել կիսապաշտպանին 35 միլիոն եվրոյի դիմաց։
Անձամբ ֆուտբոլիստը՝ ակնկալում է տեղափոխվել Չեմպիոնների Լիգայում հանդես եկող ակումբներից մեկը։ Նրանով հետաքրքրված են Մադրիդի «Ատլետիկոն», «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ամրաբատը «Ֆիորենտինայում» հանդես է գալիս 2020 թվականից։ 2022/23 մրցաշրջանում նա ֆլորենցիացիների կազմում անցկացրել է 49 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։