Պաշտոնական․ «Պարի Սեն Ժերմենը» նորեկ ունի

ՊՍԺ-ն պայմանագիր է կնքել 18-ամյա կիսապաշտպան Շեր Նդուրի հետ: Նա փարիզյան ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։

ՊՍԺ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ: Ֆուտբոլիստը ելույթ կունենա 27 համարի վրա։

2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը «Բենֆիկայի» պահեստային թիմի կազմում անցկացրել է 35 հանդիպում, խփել 4 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ Նա նաև 1 հանդիպում է անցկացրել «Բենֆիկայի» գլխավոր թիմի կազմում։

Transfermarkt-ը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 1,5 միլիոն եվրո։