Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ ՉԼ-ի որակավորման փուլի հանդիպում

Ինչպես հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը՝ հուլիսի 12-ին Շվեդիայի Գյոտենբորգ քաղաքի «Հիսինգեն Արենայում» կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի Հեկեն (Շվեդիա) – Նյու Սեյնթս (Ուելս)առաջին հանդիպումը:

Հանդիպման մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներ՝ Մեսրոպ Ղազարյանը և Խաչատուր Հովհաննիսյանը:

Հանդիպման չորորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը: