Ջորդան Հենդերսոնը բանակցություններ չի վարում Սթիվեն Ջերարդի «Ալ-Իթիֆադի» հետ

Վերջին օրերին մամուլը ակտիվորեն կապում է «Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնին սաուդյան «Ալ-Իթիֆադ» ակումբի հետ: Վերջերս այս թիմի գլխավոր մարզիչ դարձավ լեգենդար Սթիվեն Ջերարդը։

33-ամյա Հենդերսոնը բանակցություններ չի վարում Ջերարդի ակումբի հետ, հայտնում է This Is Anfield-ը: «Ալ-Իթիդակը» չի կապվել «Լիվերպուլի» կամ փորձառու կիսապաշտպանի հետ:

Գործող պայմանագիրը Ջորդան Հենդերսոնին կապում է «Լիվերպուլի» հետ մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։ Հենդերսոնը «կարմիրների» կազմում հանդես է գալիս 2011 թվականի ամռանից՝ «Սանդերլենդից» տեղափոխվելուց հետո։