Այս ամառ «Բավարիայի» համար կարևոր է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել կենտրոնական հարձակվողի դիրքում։ Քանի որ դժվար կլինի գնել Հարի Քեյնին, Մյունխենի «Բավարիան» կարող է անցնել պլան Բ-ին: Ըստ SportBild-ի՝ Բունդեսլիգայի չեմպիոնը ընտրել է «Մանչեսթեր Սիթիի» Խուլիան Ալվարեսին որպես այլընտրանքային տարբերակ:
Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» կարող է 23-ամյա Ալվարեսին վարձավճարով վերցնել 2023/24 մրցաշրջանում։ Արգենտինացու համար դա կարող է հետաքրքիր տարբերակ լինել, քանի որ նա այժմ գտնվում է Էրլինգ Հոլանդի ստվերում։
Մյունխենի ցուցակում է նաև Դուշան Վլահովիչը: Նշենք, որ անցյալ տարեվերջին Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձավ Խուլիան Ալվարեսը։