«Բարսելոնան» շարունակում է աշխատել Ֆերան Տորեսի վաճառքի ուղղությամբ

«Բարսելոնան» շարունակում է աշխատել Ֆերան Տորեսի վաճառքի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է իսպանական Sport-ը, կատալոնական ակումբն այս ամառ կարող է 23-ամյա հարձակվողին վարձավճարով բաց թողնել՝ գնելու հնարավորությամբ։ «Կապտանռնագույնները» հույս ունեն երկարաժամկետ հեռանկարում տրանսֆերից 40 մլն եվրո վաստակել, թեև դա հեշտ չի լինի:

Ֆերան Տորեսը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականի սկզբից։ Դրանից հետո ֆուտբոլիստը 71 պաշտոնական հանդիպում է անցկացրել։ Դրանցում Տորեսը 14 գոլ է խփել և 9 գոլային փոխանցում կատարել գործընկերներին:

Հավելենք, որ Transfermarkt-ը Տորեսին գնահատում է 30 միլիոն եվրո։