Ռոբերտ Սիբիգան խոսել է Լիոնել Մեսսիի հետ մրցավարական դժվարությունների մասին

Ֆուտբոլային մրցավար Ռոբերտ Սիբիգան խոսել է «Ինտեր Մայամի» տեղափոխված արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մասնակցությամբ մրցավարական հանդիպումների դժվարությունների մասին։

«Սա Դևիդ Բեքհեմի կամ Զլատանի մակարդակը չէ: Սա այլ մակարդակ է։ Որպես մրցավարներ, ամենավերջին բանը, որ դուք ցանկանում եք, այն է, որ տեսնեք, թե ինչպես են խաղը փչացնում կամ թույլ տալիս, որ ֆուտբոլիստները, որոնք շատ ավելի քիչ տաղանդ և փորձ ունեն, հպվեն Լիոնել Մեսսիի նման ֆուտբոլիստին: Ամենավատ բանը, որ կարող է պատահել, այն է, որ Մեսսին վնասվածք ստանա և պնդի, որ մրցավարներն ազդել են արդյունքի վրա։ Անկախ նրանից՝ նա ճիշտ է, թե ոչ, դա նշանակություն չունի»,- Սիբիգային մեջբերում է The Athletic-ը։

Հիշեցնենք, որ Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ՊՍԺ-ից: Այս պահին ֆուտբոլիստը դեռ չի նշել իր նորամուտը նոր ակումբում։