ԱՄՆ-ում Լիոնել Մեսսիի պատվին գարեջուր են արտադրում

ԱՄՆ-ում Լիոնել Մեսսիի պատվին գարեջուր են արտադրում։

Ավելի վաղ Լիոնել Մեսսին ՊՍԺ-ի հետ պայմանագրի ավարտից հետո հայտարարել էր «Ինտեր Մայամի» տեղափոխության մասին։

Ի պատիվ Լիոնել Մեսսիի՝ ՄԼՍ տեղափոխվելու, Prison Pals Brewing Co-ն մեկնարկել է GOAT Beer գարեջրի վաճառքը (GOAT – «բոլոր ժամանակների լավագույն»): Սափորը վարդագույն է սև տառերով՝ կրկնելով «ԻնտերՄայամիի» մարզաշապիկի գույները: Դրանում կա նաև 10 համարը՝ Լիոնել Մեսսիի խաղային համարը։

Նշենք, որ գարեջուր արտադրող ընկերության գործադիր տնօրենը, համահիմնադիրն ու գարեջուր արտադրողը արգենտինացիներ են, որոնք բնակություն են հաստատել ԱՄՆ-ում։

Լիոնել Մեսսիի նորամուտը ՄԼՍ-ում սպասվում է հուլիսի 21-ին՝ «Կրուս Ասուլի» դեմ խաղում։