Պիերո Աուսիլիոն, ով հանդիսանում է «Ինտերի» մարզական տնօրենը բացատրել է, թե ինչու այդ ժամանակ ակումբը պայմանագիր չի կնքել «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիայի հետ:
«Մենք նրան լավ էինք ճանաչում, բայց չընդունեցինք, քանի որ խաղում ենք 3-5-2 սխեմայով»,- Թվիթերում Աուսիլիոյի խոսքերը մեջբերել է Պասկուալ Գուարոգուն։
Հիշեցնենք, որ Կվարացխելիան «Նապոլի» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը։ 2022/2023 մրցաշրջանում Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը Ա Սերիայում իտալական ակումբի կազմում մասնակցել է 33 հանդիպման, դարձել 12 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 85 միլիոն եվրո։ Նախկինում 23-ամյա վինգերը ճանաչվել էր Իտալիայի առաջնության 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։