«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին որոշում է կայացրել

Իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչին ցանկանում է մնալ «Յուվենտուսում», հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ 36-ամյա ֆուտբոլիստը վերջին մի քանի օրվա ընթացքում մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբների երկու առաջարկը։

Բոնուչին նախատեսում է ավարտել պայմանագիրը «Յուվենտուսի» հետ, որը նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Ֆուտբոլիստը ցանկանում է նաև խաղալ EURO-2024-ում և ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։