Կիլիան Մբապպեն France Football-ի վարկածով ճանաչվել է անցած մրցաշրջանի լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ:
ՊՍԺ-ի հարձակվողը երրորդ անգամ նվաճեց մրցանակը՝ հավասարվելով Ալեն Ժիրեսին և առաջ անցնելով Միշել Պլատինիից, Ժան-Պիեռ Պապենից, Զինեդին Զիդանից և Ֆրանկ Ռիբերիից, որոնք յուրաքանչյուրը նվաճել են մրցանակը երկու անգամ։
Այս ցուցանիշով ռեկորդակիրը Թիերի Անրին է (5), Կարիմ Բենզեման ունի չորս մրցանակ։ Անցած մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի հետ հաղթել է Լիգա 1-ում՝ դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկուն՝ 29 գոլով: Նա ճանաչվել է նաեւ Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։
Բացի այդ, Մբապպեն 8 գնդակով դարձավ ԱԱ-2022-ի լավագույն ռմբարկու։