«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է «Թոթենհեմի» և Անգլիայի հավաքականի 29-ամյա հարձակվող Հարի Քեյնի՝ իր թիմին միանալու հնարավորության մասին։
«Ես չեմ սիրում խոսել այլ ակումբների ֆուտբոլիստների մասին, բայց այս դեպքում մենք խոսում ենք աշխարհի մեծագույն հարձակվողներից մեկի մասին: Սխալ կլինի որեւէ բան ասել այս մասին, բայց անազնիվ կլինի լռել։ Մեր հարաբերությունները Հարիի հետ միշտ հիանալի են եղել»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում իր Twitter-ում լրագրող Մաուրիցիո Ռոմանոն։
Անցած մրցաշրջանում Քեյնը «Թոթենհեմի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում: Նա դարձել է 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողը «Թոթենհեմում» հանդես է գալիս ավելի քան 10 տարի, իսկ Պոչետինոն մարզել է լոնդոնցիներին 2014-ից 2019 թվականներին: