Չավի․ «Մեր նպատակը Չեմպիոնների Լիգայում հաղթելն է»

Չավի խոսել է Չեմպիոնների Լիգայում «Բարսելոնայի» նպատակների մասին։

– Սա «Բարսան» է։ «Բարսայում» միշտ պետք է ձգտել կատարել 10-ից 10-ը: Երկրպագուները մեզնից շատ բան կպահանջեն, և դա նորմալ է: Ես սիրում եմ պահանջները։ Մենք ցանկանում ենք գնալ բոլոր գավաթների հետևից: Մենք լավ վիճակում ենք Չեմպիոնների Լիգայում ռևանշի համար։ Պետք է մի քայլ առաջ անենք։ Կարծում եմ՝ նորեկների շնորհիվ մենք ավելի լավը կդառնանք։

Մեր նպատակը Չեմպիոնների Լիգայում հաղթելն է։ Մենք չենք թաքցնում դա։ Տեսնենք, թե որքան հեռու կարող ենք գնալ: Մեզ համար չկա 1/8 կամ 1/4 եզրափակիչ, մենք ձգտում ենք եզրափակչի։

Մենք ֆավորիտ չենք, հատկապես, նախորդ երկու տարիների պատճառով»,- ասել է Չավին։