«Յուվենտուսի» 36-ամյա պաշտպան Լեոնարդո Բոնուչիի ներկայացուցիչները հանդիպել են «Նյուքասլի» ղեկավարության հետ, որը դիտարկում է իտալացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հարցը։ Այս մասին հայտնում է Calciomercato.com-ը։
Թուրինյան ակումբը պատրաստ է դիտարկել Բոնուչիի վաճառքը, ով տարեկան 6,5 միլիոն եվրո է ստանալու մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագրով։ 36-ամյա իտալացին թուրինյան ակումբի կենդանի լեգենդն է։ «Յուվենտուսում» Բոնուչին 2010/2011 մրցաշրջանից սկսած բոլոր մրցաշարերում արդեն անցկացրել է 502 հանդիպում։ Հենց այս ակումբում էլ Լեոնարդոն նվաճեց հայրենի երկրի բոլոր գլխավոր տիտղոսները, ֆուտբոլիստը Իտալիայի ութակի չեմպիոն է և եռակի ազգային գավաթակիր։
Անցած մրցաշրջանում վնասվածքների պատճառով Բոնուչին ամբողջ մրցաշրջանի հանդիպումներում չխաղաց։ Նա մասնակցել է 26 հանդիպման։ Ֆուտբոլիստը հայտարարել է նաև, որ մեկ տարուց կավարտի պրոֆեսիոնալ կարիերան։